«Ալ-Քաիդան» կարող է հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչական խոշորամասշտաբ գործողություններ իրականացնել:
«The Independent on Sunday» թերթի փոխանցմամբ, այսպիսի հետեւության հանգել են Եվրոպոլի աշխատակիցները: Հաջողված մեծամասշտաբ ահաբեկչությունը նոր ուժ կհաղորդի «Ալ-Քաիդային», որի ակտիվությունը նվազել է 2011 թվականի մայիսին նրանց առաջնորդ Ուսամա բեն Լադենին ոչնչացնելուց հետո: Թերթը տեղեկացնում է նաեւ, որ ահաբեկչական հնարավոր ամենատարբեր գործողությունների մասին Միացյալ Թագավորության իրենց գործընկերներին նախազգուշացրել են նաեւ Ամերիկայի հատուկ ծառայությունները՝ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության զեկույցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ