Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում կավից կերտել են Փառանձեմ թագուհու կիսանդրին

Մայիս 27,2012 18:03

Մայիսի 24-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի  կիրառական արվեստի   ֆակուլտետում ավարտական աշխատանքների պաշպանություն էր, ֆակուլտետի 35 շրջանավարտ իր աշխատանքը  ներկայացրեց մասնագիտական հանձնաժողովին, որի նախագահը Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էր: Շրջանավարտների գործերը բազմաբնույթ  էին՝  կավե  քանդակներ, գոբելեններ, գծանկարներ, գեղանկարներ, փայտե խաչքարեր եւ այլն: Շրջանավարտ Հայկ էդիլյանի ավարտական  աշխատանքը   «Փառանձեմ »թագուհու կավե քանդակն էր, վարպետությամբ  պատկերված էր  հայոց թագուհու վեհ   գեղեցկությունը եւ  թախիծը: ԵՊՀ  Իջեւանի մասնաճյուղում գործում է խեցեգործության արհեստանոց,այնտեղ բարձրորակ գործեր  են  ստացում: Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանն ասաց,որ 2011թ.   հոկտեմբերին մասնաճյուղի ուսանողներն եղել են Արցախում,այնտեղ ստացած տպավորություններով  արվեստի գործեր ստեղծել, ավարտական աշխատանքների պաշտպանությունը կրում էր «Արցախն իմ աչքերով » խորագիրը: «Դիպլոմային աշխատանքներից » հատկապես հաջողված էր Ալբերտ Գաբրիելյանի հեղինակած նկարը, ուր պատկերված են  արցախյան տարազով պարող տղամարդիկ: ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենը Տավուշի մարզում արվեստը զարգացնելու ջանքերին աջակցելու համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի նկարիչների միության նախագահին: Վերջին  2 տարում  Հայաստանի նկարիչների միության անդամ է դարձել ԵՊՀ  Իջեւանի մասնաճյուղի 6 աշխատակից, որոնց մեծամասնությունն այդ մասնաճյուղի շրջանավարտ է: Մեկ  ամիս առաջ  կառավարությունը որոշում է ընդունել, որ  եՊՀ Իջեւանի մասնաճյուղում  «կիրառական արվեստ » մասնագիտությունը կուսուցանվի   նաեւ  մագիստրատուրայում:

 Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031