Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսարիա` կորցրած երազների քաղաք (տեսաշար)

Մայիս 27,2012 17:29

 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հանձնված է պարոն Կարապետ Իստեֆանյանի խնամքին:

Այսօր հայ եւ թուրք լրագրողների խումբը, որ «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» եւ GPօT-ի SATR ծրագրով երկշաբաթյա ավտոբուսային ճամփորդության մեջ են, Մալաթիայից վաղ առավոտյան դուրս եկավ եւ ուղղություն ընդունեց դեպի Կայզերի, կամ ավելի ճիշտ` Կեսարիա: Հինգ ժամ տեւող Ճանապարհին հանդիպող բնապատկերներն այնքան հայկական էին, այնքան նման էին մեր լեռներին, մեր բարդիներին, որ օտար երկրում գտնվելու ոչ մի զգացողություն չէինք ունենում:

Կեսարիայում, կամ Կայզերիում չափից դուրս նոր եւ գեղեցիկ շենքեր կան, մեկ միլիոնից ավելի մարդ է ապրում, ընդ որում ունի հայկական եկեղեցի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ հայ համայնք:

Երկու օր առաջ Կեսարիայում ահաբեկչական ակտ էր տեղի ունեցել, մի մահապարտ ռումբ էր պայթեցրել, ինչի արդյունքում զոհվել էր մեկ ոստիկան, եւս տասնվեցը վիրավորվել էին: Այդ իսկ պատճառով մեր Կեսարիայում գտնվելու ընթացքում մեզ հսկում եւ մեզ հետեւում էին երկու ոստիկան:

Մեր ուղեկցորդը` Ալի բեյն ասաց, որ Կեսարիան այսօր Թուրքիայի ամենաարագ զարգացող քաղաքն է, այստեղ շատ փող է ներդրվում, արագ մոդեռնացվում է, բայց շարունակում է մնալ չափից դուրս փակ եւ պահպանողական հասարակարգով քաղաք: Նաեւ ասաց, որ Կեսարիան հայտնի է իր բաստուրմայով, ինչպես նաեւ խորամանկ բնակիչներով: Այս քաղաքը ժամանակին Մետաքսի ճանապարհի կարեւորագույն կենտրոններից էր:

Կեսարիան եղել է ամենամեծ հայկական բնակչությամբ քաղաքներից մեկը, սակայն այսօր այստեղ ապրում են միայն չորս քրիստոնյա հայ եւ անհայտ քանակի մուսուլմանացած հայեր: Նրանցից մեկին` Կարապետ Իստեֆանյանին մենք հանդիպեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որը հանձնված է նրա խնամքին: Պարոն Կարապետը ծնվել է Ստամբուլում, սակայն հետո որպես կամավորական եկել է Կեսարիա` եկեղեցուն հոգ տանելու: Տարին մեկ անգամ Ստամբուլից եւ այլ քաղաքներից հինգ-վեց ավտոբուսով հայեր են գալիս այստեղ` ուխտագնացության:

Պարոն Կարապետը Կարոլին անունով մի դուստր ունի, որը Կարապետի տիկնոջ հետ Ստամբուլում է բնակվում:

Կարապետ հայեցի անունով հայ մարդուն տեսնելուց հետո գնացինք Կեսարիայում տասնիներորդ դարում ապրած հայերի տներ, որոնք վերջերս վերանորոգվել են կառավարության կողմից եւ օգտագործվելու են տարբեր սոցիալական ծրագրերի համար:

Պիտի խոստովանեմ, որ այդ անմարդաբնակ տները, որոնցում դեռ շնչում էին այդտեղ ապրած մարդկանց հոգիները, ամենախորը տպավորությունը թողեց, մասնավորապես, ինձ վրա: Բառերով անհնար է նկարագրել այդ զգացողությունները, հարկավոր է սեփական աչքով տեսնել:

Մեզ հսկող ոստիկաններից մեկը

Այս տունը պատկանել է Գույումչօղլու, հավանաբար` Գույումջյան ընտանիքին:

PrevPhoto
NextPhoto

Մելանյա Բարսեղյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031