Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը գնահատվել է 0

Մայիս 27,2012 12:47

Նիդերլանդական մամուլն ու հեռուստատեսությունը շարունակում են տարբեր կերպ ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում տեղի ունեցող «Եվրատեսիլ-2012» երգի փառատոնը’  չանտեսելով Բաքվի կոռուպցիոն համակարգն ու մարդու իրավունքների ոտնահարման երևույթները: Ամստերդամում 90 հազար տպաքանակով լույս տեսնող «Parool.nl» թերթը  հայտնում է   Ամստերդամ քաղաքում տեղի ունեցող  այլընտրանքային «Եվրոտեսիլի» անցկացման մասին, որը  տեղի է ունեցել ճիշտ նույն ժամին, ինչ Բաքվինը: Այն կազմակերպել են Նիդերլանդական հեղինակավոր VVD (50տեղ երկրի խորհրդարանում), D66((6 տեղ խորհրդարանում) քաղաքական կուսակցությունները:
Նրանց են միացել այլ կուսակցություններ և իրավապաշտպան խմբեր ու կազմակերպություններ(մասնավորապես’ երիտասարդ դեմոկրատներ, Քրիստոնեկան Միություն(SU)կուսակցությունները,Amnesty International,IKV Pax Christi և COC իրավապաշտպան խմբերը): Մինչ այսօր   Եվրատեսիլի կազմակերպելը մասնակիցները գրանցվել են   Ֆեյսբուկում,ստեղծել են նոր ինտերնետային էջ.
https://douzepointsforfreedom.nl/ : Շարժումը կրել է « Հազար միավոր հանուն ազատության» անվանումը: Միջոցառումը  ուշադրության է հրավիրելու Իլհամ Ալիևի Բռնատիրական ռեժիմը, մամուլի անազատությունը, մարդկանց տարրական իրավունքների ոտնահարումը:
«Մենք դեմ չենք Բաքվում երգի փառատոնի անցկացմանը, բայց դեմ ենք այնտեղ տիրող  բռնատիրական, կոռուպցիոն  համակարգին »-ասել է ակցիայի մասնակիցներից ‘ 42 -ամյա   Օրդուխան  Տեյմուրխանը:
Երեկոն տեղի   ունեցավ Ամստերդամի  WerkTeater-ի դահլիճում (Oostenburgergracht 75):  Մուտքն ազատ էր  բոլոր  ցանկացողների  համար, ծրագիրը սկսվեց  ժամը 20:30- ից մինչև ուշ կեսգիշեր:
Տեղի արտիստների հետ ելույթներ ունեցան Բելգիայից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից ժամանած երաժիշտներ: Նրանց միացավ վերջերս իր քաղաքական հայացքների համար հալածված ,հիմա արդեն ապաստան խնդրած ադրբեջանցի երաժիշտ  Ջամալ Ալին ,խոսքի ազատության համար հալածված  ազերի լրագրողներ, որոնք մազապուրծ փրկվել են  Ադրբեջանի անմարդկային ռեժիմից:
Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության գերմանական մասնաճյուղի տարեկան համաժողովի ժամանակ  էլ նրա 500 անդամները պարզել են պաստառ, որտեղ գրված  է  0 թիվը: Այսպիսով մարդու իրավունքների հեղինակավոր կազմակերպությունը’ իր խորհրդանշական գնահատականն է դրել Ադրբեջանին’  մարդու իրավունքների ոտնահարման և մամուլի ազատությունների  բացակայության  համար,Գերմանիայի կառավարությանը կոչ արել քայլեր ձռնարկելու և ճնշում բանեցնելու  Բաքվի վարչակարգի անմարդկային քայլերի դեմ:
Վան Ազիան
Հղումներ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031