Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան՝ Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Վելիտոնի նախկին ընկերուհին, արդեն ձանձրանում է Մոնակոյում իր բարեկեցիկ կյանքից: Նա հիմա երազում է հնարավորին չափ շուտ վերադառնալ Մոսկվա եւ անցնել իր հին աշխատանքին:
Բոլորովին վերջերս Վիկտորիան ամեն քայլափոխի հայտարարում էր, թե իրեն լավ է զգում Ֆրանսիայում, որտեղ աղջիկ երեխա է պարգեւել իր մեծահարուստ ամուսնուն՝ միլիարդատեր Ալեքս Սմուրֆիտին: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Սմուրֆիտը ոգեւորությամբ չի ընդունում կնոջ նոր գաղափարը: Նա վստահ է, որ երիտասարդ մայրիկը Մոսկվայում անելիք չունի: Ալեքսը հիացած չէ մեգապոլիս Մոսկվայով. լեզվին չի տիրապետում, խոհանոցն էլ սրտով չէ: Ավելին, միլիարդատերը պլանավորում է ժառանգորդ ունենալ. հրաշալի միջոց՝ սիրելի կնոջը բարեկեցիկ կոմսությունում պահելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ