Դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ուղերձ է հղել մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին՝ նրանց մաղթելով հաջողություններ, նպատակների եւ իղձերի իրականացում: Մարզպետը շրջանավարտներին ի թիվս այլ մաղթանքների, հղել է. «Թող այդ զանգի ղողանջներն ավետեն ձեզ սպասվելիք երջանիկ կյանքի մասին» : Մայիսի 25-ին Իջեւանի դպրոցների շրջանավարտներով ավտոմեքենաներն իրենց ազդանշանների աղմկալի ղողանջով «ավետել էին» մարզպետարանի հրապարակը: Այդ ավտոմեքենաները մարզպետարանի առջեւի հրապարակում խանգարում էին երթեւեկության անվտանգությանը, շրջանավարտները կախվել էին մեքենաներից:
Այդ մասին լուսանկարի եւ տեսանյութի հեղինակը Իջեւանի բնակիչ Վահագն Թամրազյանն է:
Ոսկան Սարգսյան
Կարդացեք նաև