Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Հանրապետականին խորհրդարանում սպասվում են ծանր օրեր»

Մայիս 26,2012 22:43

Aravot.am-ի հետ զրույցում ներկայացնելով իր պատկերացրած  նորընտիր  խորհրդարանը` քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ  այն  շատ ավելի  հետաքրքիր  է լինելու, քան  նախորդը : «Շատ ավելի հետաքրքիր պառլամենտ կունենաք, եթե Բարգավաճ Հայաստանը մնա այնպիսի կարգավիճակում և այնպիսի քանակով, ինչ որ ստացել է հիմա, այսինքն 37 մանդատով: Նրանց ակտիվությունն ու օրինաստեղծ աշխատանքը կստիպի շատ հանրապետականների, որպեսզի իրենք էլ  Ազգային ժողովում ակտիվ օրինաստեղծ գործունությամբ զբաղվեն և մասնակցեն քվեարկությունների:Եթե նախկինում,շատ դեպքերում շատ-շատ հանրապետականներ բացակայում էին, որովհետև այլ կուսակցությունների հետ ունեին կոալիցիա և էդ քվորումը ապահովում էին իրենց կողմից    առաջարկված որոշումներն անցնելու համար, էս պարագայում  դա կարող է  և տեղի չունենալ, որովհետև Բարգավաճ Հայաստանը չի ստանձնել պարտավորություններ էդ օրինագծերին կողմ քվեարկելու համար: Էստեղ պետք է նշենք նաև 5-7 պատգավոր ունեցող մյուս կուսակցություններին և նրանց կուսակցականներին, որոնք ևս շատ ակտիվորեն, ըստ ինձ, կաշխատեն  Ազգային ժողովում, էնպես որ Հանրապետականին սպասվում է բավականին ծանր աշխատանք: Այստեղ խնդիրը  ոչ նրանում է, որ իրենք պետք է ընդդիմանան օպոզիցիային, այլ ընդհակառակը իրենք իրենց աշխատանքով պետք է ցույց տան , որ իրենք իզուր տեղը չեն ստացել էդքան ձայնը », -ասում է մեր զրուցակիցը: Մեր այն հարցին էլ, թե ուզում եք ասել` այլևս արտոնյալ խավ չի լինի՞ խորհրդարանում, ովքեր անընդհատ բացակա են, գործուղումների մեջ են, մեկը մյուսի տեղն են քվեարկում, մեր զրուցակիցն ասաց. «Ինձ թվում է ավելի զգոն կլինեն, և շատ դեպքերում Հանրապետականին պարտադիր պետք է, որպեսզի իր 69 պատգամավորներից շատ շատերը   լինեն Ազգային ժողովի նիստերի դահլիճում, աշխատանքներին մասնակցեն, որովհետև ԱԺ-ն կարևոր ամբիոն է ժողովրդի հետ հաղորդակցվելու»: Քաղաքագետը հուսով է, որ այս անգամվա ԱԺ կլինի մրցակցային, և սրանից  կշահի ժողովուրդը, քանի որ պատգամավորները զգոն կլինեն, հաշվի կնստեն ժողովրդի պահանջների հետ , այսուհետ չեն ընդունի այնպիսի օրենքներ,որոնք նոր ծնված  լինելով   մեռած էին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031