ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորում է երկրի ժողովրդին Հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք մատուցել զինված ուժերի անցյալ ու ներկա անդամներին։
Ամենշաբաթյա իր ուղերձի ժամանակ Օբաման հարգանքի իր խոսքերն ուղղեց ԱՄՆ-ի բանակում ծառայած ու զոհված մարտիկների հասցեին։
Նա ասաց, որ Հիշատակի օրը, որն այս տարի նշվում է եկող երկուշաբթի օրը, մեկ անգամ եւս հիշեցնում է բանակի վետերաններին ու նրանց ընտանիքներին աջակցելու կարեւորության մասին։
Նրա խոսքերով, զինվորականներին բժշկական ապահովագրության հատկացումը, բարձրագույն հաստատություններում սովորելու լայն հնարավորությունները տալը եւ աշխատանքով ապահովումը երկրի ազատության համար ու հանուն երկրի պաշտպանության իրենց կյանքը վտանգի տակ դրած մարդկանց փոխհատուցման մի քանի եղանակներն են։
Հանրապետական կուսակցության կողմից պատասխան ուղերձով հանդես եկած Լին Ջենքինզն ասում է, որ ամեն ինչ պետք է արվի վետերաններին օգնելու համար, սակայն, միեւնույն ժամանակ՝ քննադատում Օբամային բենզինի ու սննդամթերքի բարձր գների եւ աշխատանքային վատ շուկայի համար։
Կարդացեք նաև
Ամերիկայի Ձայն