Մայիսի 26-27-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մուսկվայում անցկացվող ձյուդոյի «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» մրցաշարին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտավորել էր 57կգ քաշային Ժաննա Ստանկևիչին, որն էլ 2 անընդմեջ հաղթանակ տոնելով մտավ եզրափակիչ: Եզրափակիչում Ժաննան հանդիպեց ձյուդոյի միջազգային ֆեդերացիսյի վարկանիշային աղյուսակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռումինացի Կորինա Կապրիորուի հետ և կրելով պարտություն բավարարվեց 2-րդ մրցանակային տեղով: Հավելենք, որ նույն վարկանիշային աղյուսակում Ժաննան զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը: