Դերասան Ազատ Գասպարյանը այս տարվա շրջանավարտներին, որոնք պատրաստվում են դիմել թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, խորհուրդ է տալիս նախ դիմել համալսարան ու ավարտել բանասիրական ֆակուլտետը, հետո մտածել թատերական ինստիտուտ դիմելու մասին: «Մի քիչ գրագետ լինեին, մի քիչ խոսել սովորեին, նոր դիմեին թատերական ինստիտուտ: Ես ուզում եմ գրագետ դերասաններ լինեն: Երեկ մի տղա ինձ պիես է տվել՝ կարդամ, որ օգնեմ, նայում եմ հայերեն չէ, միտք չկա, 20 տարեկան տղա է , բայց համարձակությունը նայեք» ,- Aravot.am-ին ասաց դերասանը՝ շարունակելով,- «Մեղավորը բոլորիս մեջ պիտի փնտրենք, որ ուշադիր չեղանք կրթական համակարգին, այս է պատճառը, որ ահագնացող անգրագիտություն է գալիս, ու տեսնում ենք, որ բերանները բացում են՝ աղիքները երեւոմ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև