«Բարսելոնի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից առաջ ֆոտոլրագրողները նկատել են Իբիցայի լողափում, հասկանալի է՝ ոչ միայնակ:
Ֆուտբոլիստին շոյում ու ջերմացնում էին ոչ միայն արեւն ու տաք ավազը, այլեւ գեղեցկուհի Դանիելա Սիմանի համբույրները: Ի դեպ, Դանիելան ժամանակին ամուսնացած է եղել մի միլիոնատիրոջ հետ, որից երկու երեխա ունի՝ 11 տարեկան դուստր եւ 9 տարեկան տղա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ