Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ Ռուսաստանն առաջին տիտղոսը նվաճեց:
Մասնագիտությամբ ճարտարապետ Նատալյա Պրոկոպենկոն, որ ներկայումս բնակվում է Մարբուրգում, մեծ առավելությամբ հաղթել է Գերմանիայի Ռուստ քաղաքում կազմակերպված Եվրո 2012-ի եզրափակչի մասնակից երկրների 18-25 տարեկան մեկական գեղեցկուհիների մրցույթում:
Հեղինակավոր ժյուրիի կազմում եղել են նաեւ ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Վալտեր Էշվայլերը եւ Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թոմաս Լինկեն:
«Միսս Եվրո 2012»-ը հաղթողի թագից ու գավաթից բացի, ստացել է նաեւ 2000 եվրո դրամական մրցանակ եւ նվեր՝ հեծանիվ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ