Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կասկածում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի

Մայիս 26,2012 18:44

Այսօր  վարչապետ  Տիգրան Սարգսյանը այցելել էր Գյումրի` նորակառույց Մուշ 2 թաղամասի բնակարանաշինությանն ու այս թաղամասը Գյումրու Բուլվարային թաղամասին կապող ճանապարահաշինության ընթացքին ծանոթանալու, նաև  «Գլենդել Հիլզ» շինկազմակերպության նախաձեռնած ծառատունկին մասնակցելու նպատակով: Վարչապետի` նորակառույց թաղամաս ոտք դնելն  ու հորդառատ անձրև տեղալը մեկ եղավ, այնպես որ կառավարության ղեկավարը ստիպված եղավ իրեն բաժին հասնող ծառը տնկել անձրևանոցի տակ: Այնուհետ մտավ նոարկառույց  բնակարաններից մեկը ու դուրս գալով`հենց  շենքի նախամուտքում մի քանի բառով պատասխանեց լրագրողների հարցերին: Այն հարցին, թե գո՞հ է արդյոք  Տիգրան Սարգսյանը շենքերի որակից, վարչապետն  ասաց, որ կարևորը բնակիչները գոհ լինեն ու միաժանակ շեշտեց, որ որակյալ շինարարություն է  ընթանում: Ըստ Տիգրան Սարգսյանի,  մնում է միայն  բնակիչները իրենց ճաշակով հարդարման գույները ընտրեն ու առաջարկեն շինկազմակերպությանը: Այնուհետ անցան քաղաքական հարցերի, լրագրողները հետաքրքրվեցին , թե ճի՞շտ են  արդյոք այն խոսակցությունները, որ վարչապետի պաշտոնում շարունակելու է մնալ  Տիգրան Սարգսյանը և  ինչպե՞ս է վերաբերում իր պաշտոնի համար շրջանառվող թեկնածուներին` օրինակ` Կարեն Կարապետյանին: «Ես ուրախ եմ, որ մեր  երկրում կան բազմաթիվ արժանի մարդիկ, որոնք կարող են զբաղեցնել  բարձր պաշտոններ», կարճ-կոնկրետ պատասխանեց պարոն Սարգսյանը: Իր վարչապետ մնալ-չմնալու հարցին էլ` թեև խուսափողական պատասխան տվեց, սակայն  բարձր տրամադրությամբ` հասկացնելով, որ ինքն է շարունակելու պաշտոնավարել: «Ես պետք ա ասեմ վարչապետ  մնալու եմ, թե `չէ, դուք պետք ա ասեք»,  -ծիծաղեց վարչապետը: Այս հարցից հետո նա խոսեց նաև իր հետագա անելիքներից, օրինակ Գյումրիում ճյուղային արդյունաբերության զարգացումից, որը մեկ անգամ ևս հաստատեց, որ վարչապետը հենց նա է լինելու: Տիգրան Սարգսյանը  մասնավորապես ասաց, որ  11 ոլորտից 3 համար արդեն իսկ մասնավոր հատվածի հետ ստորագրել են ծրագրեր ու համաձայնագրեր,և այն ավարտելուց հետո կհանձնեն լրագրողների դատին:  Այն հարցին էլ , թե ինչպե՞ս է վերաբերում ԲՀԿ-ի կոալիցիայի մեջ չմտնելուն, կառավարության ղեկավարն  ասաց. «Մենք  հարգում ենք մեր գործընկերների որոշումը, և վստահ ենք, որ մեր համագործակցությունը շարունակվելու է»: Իսկ թե ԲՀԿ-ն ինչպիսի՞ ընդդիմություն կլինի, վարչապետը այսպես արձագանքեց. «Իսկ ո՞վ ա ասել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031