Վերջին զանգն երեկ էր, մի շարք ռեստորանային համալիրներ արդեն երեկվա թոհուբոհից հետո անցել են բնականոն աշխատանքներին: Եթե դպրոցներից ներկայացվում է, թե դրամահավաք չի եղել կամ գումարի չափը նվազագույն է, ապա այլ բան են ասում բազմաթիվ շրջանավարտների հոսքը ռեստորանային համալիրներ:
Պատահականության սկզբունքով մեր լրագորողը հարցում անցկացրեց Երեւանի շուրջ տասը ռեստորանային համալիրներում: Տասը ռեստորանային համալիրներից միայն երկուսում ռեստորանները չեն տրամադրվել շրջանավարտներին: Պատճառները հետեւյալն են՝ դրանցից մեկը ավելի վաղ տրամադրված է եղել մեկ այլ միջոցառման համար, իսկ մյուսում տարվում են վերանորոգման աշխատանքներ:
Մնացած ութ ռեստորանային համալիրներում, ժամը՝ 16.00 (18.00)-22.00-(24.00) տեղակայված են եղել շրջանավարտներ, ովքեր շարունակել են իրենց ուրախ տրամադրությունը նմանատիպ վայրերում, փորձելով օրը դարձնել գեղեցիկ ու հիշարժան:
Անհերքելի է, որ օրը շահութաբեր է եղել նաեւ ավտոմեքենաների վարձակալության սերվիսներում: «Մեզ մոտ Վերջին զանգի համար մեքենայի պատվերներ սկսվել են առավոտյան 7.30-ից մինչեւ ուշ գիշեր: Պատվիրել են հիմնականում Լիմուզիններ եւ ավելի փոքր, կուպչիկ մեքենաներ: Եղել են պատվերներ նաեւ մարզերից»,-հայտնում է ավտոմեքենաների վարձակալության Global Limo սերվիսի մենեջերը: Այն հարցին, թե որքան կարող է արժենալ մեքենաների վարձակալությունը մեկ ժամվա համար, մենեջերը պատասխանեց. «Տարբեր, կարող է հասնել մինչեւ հարյուր հազարի»:
Թե՛ ռեստորանները եւ թե՛ ավտոմեքենաների վարձակալության սերվիսները չհերքեցին այն փաստը, որ օրը շահութաբեր է, եւ թե շրջանավարտները որքան գումարներ են ծախսում հավելած հագուստներին եւ դպրոցներում իրականացվող օրվան նվիրված միջոցառումներին, դատեք ինքներդ:
Քրիստինա Միրզոյան