Նորք-Մարաշ համայնքի Արմենակ Արմենակյան փողոցի 202/վ շենքը, որը նախկինում առողջարան էր, սկսել են քանդել:
«Սեփականաշնորհված 18 բնակարան կա շենքում: 2 տարի առաջ հայտնվեցին որոշ մարդիկ, որոնք սկսեցին բնակարանները գնել և մեր կյանքը վերածել դժոխքի»,- ասաց բնակիչներից Հրաչյա Պապյանը։
Բնակիչների խոսքերով, շինարարները, որոնք մեկ տարի առաջ քանդել են շենքի ճաշարանը «Գրանդ Քենդի» ընկերությունից էին: «Նրանց կոստյումների վրա գրված էր Գրանդ Քենդի»,-ասաց Հրաչյա Պապյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ