Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կափսոսա պորտֆելները վայր դնող ԲՀԿ-ական նախարարներին

Մայիս 26,2012 17:42

Այսօր վարչապետ  Տիգրան Սարգսյանը  եկել էր Գյումրի`  նորակառույց Մուշ 2 թաղամասում ծառ տնկելու  ու նաև բնակարանաշինության որակին ծանոթանալու նպատակով: Կառավարության ղեկավարին ուղեկցում էր քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը, ով թերևս Գյումրիում վերջին անգամ էր հանդես գալիս որպես նախարար: Լրագրողները նախարարից  հետաքրքրվեցին, թե իր պատկերացմամբ, ի՞նչ տեսակի ընդդիմություն կլինի ԲՀԿ-ն, որին պարոն Վարդանյանը   խուսափողական պատասխան տվեց. «Ժամանակը կգա, կտեսնենք»: Իսկ այն հարցին էլ, թե արդյո՞ք  վայր եք դնում Ձեր նախարարական պորտֆելը, նա դարձյալ կարճ կապեց. «Ոչ,  վայր չեմ դնում, ամեն ինչ , որ սկիզբ  ունի, վերջ էլ ունի»: Լրագրողները դարձյալ շարունակեցին ` իսկ ինչո՞վ եք որոշել զբաղվել պարոն նախարար, որին պատասխան պարոն Վարդանյանը կեսկատակ-կեսլուրջ  պատասխանեց. «Որ որոշեմ, Ձեզ կասեմ»: Ի դեպ, լրագրողները նույն հարցը ուղղեցին նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին. մատնացույց անելով իր կողքին կանգնած ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին, հարցրեցին` չեք ափսոսու՞մ, որ նա պորտֆելը վայր է դնում, այլևս նախարար չի լինի: «Դու՞ք եք որոշել», -ծիծաղեց  վարչապետը, որին  լրագրողները պատասխանեցին. «Մենք ինչի՞ ենք որոշել,  ԲՀԿ-ն է  որոշել»: Վարչապետն ասաց, որ ինքը կափսոսա պորտֆելները վայր դնող նախարարներին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031