Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի բնակիչ Անդրանիկ Չիլինգարյանի առանձնատան պատի մեջ մի շաբաթ առաջ բնավորվել է երկու օձ: Անդրանիկը ներկայումս Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում արտագնա աշխատանքի է, նրա կինը եւ անչափահաս երկու երեխաները ահաբեկված են օձերի ներկայությունից: Ամեն առավոտ օձերը դուրս են գալիս տան պատի ճեղքից, տաքանում արեւի շողերի տակ եւ նորից թաքնվում: Տանտիրուհին վախենում է , որ օձերից մեկին սպանելու դեպքում նրա զուգընկերը կարող է վրեժխնդիր լինել: Նաեւ ինչ-որ սնահավատություն կա, որ օձերին սպանելու դեպքում Ռուսաստանում գտնվող Անդրանիկի գործերը կարող են «թարս գնալ»:
Կարդացեք նաև
Ոսկան Սարգսյան