Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ Գասպարյան. «Գողի ձեռքը պետք է բռնեն»

Մայիս 26,2012 15:11

Դերասան Ազատ Գասպարյանը գերեզմանների շիրմաքարերից բրոնզե, պղնձե հուշարձանների անհետացման խնդիրն է բարձրացրել: « Ինչքան գնում եմ Կոմիտասի անվան պանթեոն, սիրտս ճմլվում է, երբ նայում եմ Վահրամ Փափազյանի շիրմի վրա եղած հուշարձանին` պղնձե շեփոր նվագող  տղային բազուկներից կտրել, շեփորն էլ հետը տարել են», – այսօր  «Հայելի» ակումբում ասաց դերասանը: Նրա խոսքերով, մեկ տարի շարունակ Ոստիկանություն է դիմել, ահազանգել  Լեւոն Ներսիսյանի ` Արա Շիրազի քանդակի անհետացման մասին. «Ոչինչ չարեցին, Արա Շիրազը նորից քանդակեց, դրեց: Այվազովսկու պղնձե վրձինը տարել են,  Լեւոն Ալիշանինը` կտրեցին-տարան: Սրանք հուշարձանները,  բայց այդ ինչպես է լինում, որ քաղաքի կոյուղիների վրայի կափարիչները տանում են, ամեն օր այդ բանը կատարվում է, ով պետք է բռնի դրանց ձեռքը»: Դերասանի համոզմամբ, հուշարձանների գողությանը վերջ կդրվի, եթե փակվեն  գունավոր մետաղների ընդունման կետերը. «Մեր Հայաստանում, որ մի բան ասում ես, ասում են` վայիս մարդ է `հացին հարամում է,  կերեք ձեր հացը, աշխատանք գտեք, բայց այդ գումարը պետբյուջե՞ է գնում, ովքեր են այդ կետերի տերերը»: Դերասան Տիգրան  Ներսիսյանն էլ խոսեց վաստակավոր արտիստների գերեզմանների վտանգման մասին: «Այն երախտավորները, որոնք չունեն հարազատնմեր, նրանց գերեզմանները անմխիթար վիճակում են»: Պարոն Գասպարյանն էլ ամեն անգամ քաղաքային գերեզմանոց այցելելիս իրեն  վայրի տարածքում է զգում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031