Երեկ երեկոյան թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված եւ պատգամավոր ընտրված, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում, հերթական հյուրասիրությունն է կազմակերպել: Այս անգամ Ալեքսանյանը հյուրընկալել է ընտրատարածքի ավարտական դասարանների աշակերտներին, ուսուցիչներին եւ տնօրեններին` «Վերջին զանգի» ավարտական երեկոյի առիթով:
Խնջույքի մասնակիցներից մեկն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ խնջույքին Ալեքսանյանն էլ է մասնակցել, անգամ կենաց է ասել ու բարեմաղթանքներ հղել դպրոցն ավարտող եւ կյանք մտնող երիտասարդներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև