
Մայիսի 25-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի տարածքում, «Տառեր» հուշարձանի մոտ, անհայտ անձը գտնվելով ոչ սթափ վիճակում՝ կանգնեցրել է ընկերություններից մեկին պատկանող «ԶԻԼ-130» մակնիշի երկու ավտոմեքենաները, փայտով հարվածել վարորդներին, սպառնացել, ապա բացահայտ հափշտակել է մեքենաների մեջ բեռնված 18 գլուխ խոշոր եղջերավոր տոհմային կովերը` պատճառելով մոտ 13.000.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1980 թ. ծնված Գարսևան Կարապետյանը, որը բաժին բերման ենթարկվելու ժամանակ բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ:
Հափշտակված կովերը հայտնաբերված են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: