Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Հայաստանի երևանյան նորաձևության շաբաթ»-ը

Մայիս 26,2012 11:48

Երեկ ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի ունեցավ Հայաստանում նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային չորրորդ Մրցանակաբաշխությունը և «Հայաստանի Երևանյան նորաձևության շաբաթ» նորաձևության փառատոնի բացումը: Նորաձեւության շոու-ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուները ներկայացրեցին հայ մոդելավորողներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից և Թուրքիայից:

Ինչպես լրագրողներին հայտնեց «Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ» նախագծի հիմնադիր Արման Անտոնյանը, մրցանակաբաշխության ընթացքում վկայականներ կստանան վերջին տարիներն Հայաստանում նորաձեւության եւ դիզայնի ոլորտում զգալի  ավանդ ներդրած տասը անհատ. «Կցուցադրվեն բրենդային խանութների, հայրենական արտադրողների եւ աշխարհի տարբեր մոդելավորողների գործեր: Հուսով ենք, որ «նորաձեւության շաբաթը» հետագա զարգացում կապրի ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս»: Ա. Անտոնյանը հավելեց, որ առաջիկայում «Հայկական նորաձեւության շաբաթ» է նախատեսվում անցկացնել նաեւ Փարիզում:

Նշենք, որ փառատոնը 2010 թվականին անցկացվել է Մոսկվայում` նշելով  գործունեության 10-րդ տարեդարձը` հայ եւ ռուս հայտնի դիզայներների եւ մոդելավորողների մասնակցությամբ: 2000թ-ից մինչ այսօր փառատոնին մասնակցել են հայ եւ այլազգի բազմաթիվ մոդելավորողներ եւ ավարտական կուրսերի ավելի քան 200 ուսանող-դիզայներ:

Մրցանակաբաշխության մեկնարկին մոդելավորող Մարի Աքսելն արժանացավ առաջին մրցանակին:

Լրագրողների հետ զրույցում ոճաբան Ֆաինա Հարությունյանը հույս հայտնեց, որ հայ դիզայներների գործը հետագայում  էլ հաջողությամբ կշարունակվի, քանի որ աշխարհը հետաքրքրված է նրանց գործերով:

«Միսս Հայաստան-2003» Լուսինե Թովմասյանը նշեց, որ  Երեւանի համար նորաձեւության նման  միրջոցառումներն անհրաժեշտություն են. «Ուրախ կլինեմ, որ «նորաձեւության շաբաթն» անցկացվի տարին երկու անգամ: Իսկ ինչ վերաբերում է հայկական նորաձեւությանը, ապա կարեւորն այն է, որ փոքր քայլերով առաջ ենք գնում: Հայ դիզայներներից կառանձնացնեմ Վահան Խաչատրյանին, ով աշխատում է «Dolce & Gabbana»-ում,  ինչպես նաեւ` Արեւիկ Սիմոնյանին, Լիլիթ Մարգարյանին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031