Ազատ ոճի ըմբշամարտի Ռուսաստանի առաջնության 74 կգ քաշայիններ Ադամ Սայտիեւի եւ Անիուր Գեդուեւի միջեւ քառորդ եզրափակչի գոտեմարտն ավարտվել է ընդհարումով:
Սանկտ-Պետերբուրգում անցկացված առաջնությունը որոշիչ էր օլիմպիական հավաքականը կազմավորելու առումով: Գոտեմարտի երկու մրցափուլերը, չնայած Գեդուեւի մարզիչների բողոքարկումներին, միավորների նվազագույն՝ 1:0, առավելությամբ գրանցվել են օլիմպիական չեմպիոն Սայտիեւի օգտին, որից հետո երկու ըմբիշների թիմերի մի քանի տասնյակ անդամներ ներխուժել են մրցագորգ: Անխուսափելի բախումներից խուսափել հնարավոր է եղել միայն ՕՄՕՆ-ի միջամտությունից հետո: Առաջնությունը մոտ 15 րոպե ընդմիջվել է եւ հարցին միջամտել են երկրի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարները: Ի վերջո, հատուկ ժյուրին Սայտիեւի հաղթանակը թողել է ուժի մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ