Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն Ինտալիայում ընթացող Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի երկրորդ հանդիպումում ոչ-ոքի՝ 1:1, խաղաց Բելգիայի իր հասակակիցների հետ, իսկ այդ տարիքային խմբի Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան պարտության մատնեց մրցաշարի կազմակերպիչ թիմին՝ 2:1:
Թեեւ առաջին տուրից հետո ենթադրելի էր, բայց երկրորդից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ յոթերորդ խմբից եզրափակչի միակ ուղեգիրը մեր թիմին բաժին չի հասնի: Սակայն տվյալ դեպքում կարեւորն այն է, որ մարզիչ Վարազդատ Ավետիսյանն ընդհանուր առմամբ դժգոհ չէ իր սաների խաղից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ