1.Նստած եմ սրճարանում, խմբագրական եմ գրում: Կողքի սեղանին տեղավորվեց երեք երիտասարդ: Դատելով նրանց խոսակցությունից՝ ավտոմեքենաների վերանորոգմամբ էին զբաղվում: Պատվիրեցին երեք բաժին խորոված եւ 700 գրամանոց մի շիշ օղի: Շշի վրա, կարծեմ, Smirnoff էր գրված` չնայած ենթադրում եմ, որ դա իսկական Smirnoff չէր: Տղաները հենց սկզբից ինձ ճանաչեցին, բայց առաջին 15-20 րոպեում ամաչում էին իմ հետ զրույցի բռնվել: Հենց որ օղու շիշը կիսով չափ դատարկվեց, ու խորովածի առաջին բաժինն անհետացավ, նրանք դիմեցին ինձ: Շատ հաճելի բաներ ասացին, իսկ հետո տվեցին ավանդական հարցը. «Սրա վերջը ի՞նչ ա լինելու: Էս խեղճ ժողովուրդը մեռավ սոված կոտորվելով»:
2. Ավելի ուշ մետրոյում, որը «վերջին զանգի» կապակցությամբ անսովոր մարդաշատ էր, մի երիտասարդ ինձ տեղ զիջեց: Այդքան մեծացե՞լ եմ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ