Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պաշտոնապես հաստատեց կայքերում շրջանառվող տեղեկությունը՝ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանին այսօր ՀՀ ոստիկանապետ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատելու եւ կադրերի ռեզերվ ուղարկելու մասին:
Ոստիկանության ներկայացուցիչն ասաց նաեւ, որ այդ պաշտոնում դեռեւս նոր նշանակում չի արվել:
Հիշեցնենք, որ մինչեւ «6»-րդ վարչության պետի պաշտոնը զբաղեցնելը Գագիկ Ավետիսյանը ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետն էր: