ՀՖՖ մամուլի քարտուղարության փոխանցմամբ, Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը ոչ ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց Իտալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների էլիտ ռաունդի մրցաշարի իր երկրորդ հանդիպումը: Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ խաղում հաշիվը բացեց վան դեր Բրյուգենը՝ 36-րդ րոպեին: Հայաստանի ընտրանուն հաջողվեց անցկացնել պատասխան գնդակը միայն 88-րդ րոպեին: Աչքի ընկավ Հովհաննես Հովհաննիսյանը:
Զուգահեռաբար ընթացող Իսպանիա-Իտալիա հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով 2:1 հաշվով: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը դարձավ խմբի հաղթող և ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
Վերջին հանդիպումը խմբում Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային ընտրանին կանցկացնի Իտալիայի իր հասակակիցների հետ մայիսի 28-ին, ժամը 17:00-ին:
Մրցաշարային աղյուսակ
Կարդացեք նաև
1. Իսպանիա 2 2 0 0 4-2 6
2. Իտալիա 2 1 0 1 3-3 3
3. Բելգիա 2 0 1 1 2-3 1
4. ՀԱՅԱՍՏԱՆ 2 0 1 1 2-3 1