Այսօր հանրապետության դպրոցներում հնչեց «Վերջին զանգը»:
Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Վերջին զանգի կապակցությամբ այսօր, ժամը 19:00-ի դրությամբ, Երեւանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 28 ավտոմեքենա, իսկ մարզերում` 25 ավտոմեքենա:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում ընթացող հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:
Կարդացեք նաև
Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի: