Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը քաղաքապետի կենացը խմելով՝ նախկին քաղաքապետի անունն է տվել

Մայիս 25,2012 18:53

Մայիսի 23-ին,  Նոյեմբերյանի «Տարոն» ռեստորանային համալիրում նշվել է Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի ծննդյան 50-ամյակը: Սեղանի թամադան եղել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Վերջինս խմելով հոբելյարի կենացը՝  ասել է, որ Վանուշն իրենց ընկերն է եւ բաժակը բարձրացնելով՝ հայտարարել. «Կենացդ լինի, Ամիրաղյան Սերոժ»: Սերյոժա Ամիրաղյանը Նոյեմբերյանի նախկին քաղաքապետն է , ով  3 անգամ որպես քաղաքապետ պաշտոնավարել է Նոյեմբերյանում, իսկ նախորդ 3 ընտրություններում եղել է Վանուշ Ամիրաղյանի մրցակիցը: Մարզպետի սխալից հետո 250 տեղանոց դահլիճում քրքիջ է եղել:

Նշենք, որ մարզպետ  Ղուլարյանը վերջերս հաճախ է նման սխալներ թույլ տալիս: Մայիսի 1-ին Նոյեմբերյանի Ազատության հրապարակում տոնակատարության ժամանակ նա թիվ 40 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու (այժմ ՝ պատգամավոր) Մարինե Մարաբյանի ազգանունը սխալ հայտարարեց՝  «Մերաբյան», թիվ 40 ընտրատարածքը  «դարձրեց» թիվ 42, ՀՀԿ-ի կողմից առաջադրված, չամուսնացած Մարինե  Մարաբյանին ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ մարզպետն անվանեց «տիկին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031