Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի փորձագետը «թարս» էր նայում հայ քաղաքագետին

Մայիս 25,2012 18:30

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, Հայաստանում ներքաղաքական հիմնական պայքարն ընթանում է ոչ թե իշխանությունների ու ընդդիմության, այլ հենց իշխանության ներսում: Ըստ նրա, ՀՀԿ-ի դիմակայությունը ոչ թե ԲՀԿ-ի, այլ հենց իր ներսում է:  «Իշխանական կուսակցություն երկրում չկա»,- այսօր, «Կովկաս 2011» գիտաժողովի ընթացքում ասաց  քաղաքագետը՝ ասածը հիմնավորելով ընտրություններից առաջ մի շարք պաշտոնյաների ՝  Երեւանի քաղաքապետի, Աժ խոսնակի, ոստիկանապետի հրաժարականներով: Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով, նախորդ տարին չառանձնացավ  արտաքին քաղաքական իրադարձություններով: Նա ասաց, որ  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ իր  սպասելիքները, ոչ էլ հիասթափությունները չխորտակվեցին, որովհետեւ հույսեր չի էլ ունեցել, որ ինչ-որ բան  տեղի կունենա.«Դրա համար չկային նախադրյալներ»: Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող միակ բանը, ըստ քաղաքագետի,  որ տեղի ունեցավ մայիսի 9-ին, Ստեփանակերտում կազմակերպված ռազմական շքերթն  էր: Այդ օրը ցուցադրվեց Ղարաբաղի բանակի նորագույն ռազմական տեխնիկան, ինչը, պարոն Իսկանդարյանի կարծիքով, վերջ կդնի այն անիմաստ խոսակցություններին, թե Ադրբեջանը կվաճառի նավթը ու կգնի ուժեղ զինամթերք ու կհաղթի աղքատ Հայաստանին: Պարոն Իսկանդարյանին ուշադիր լսում էր նաեւ գիտաժողովի մասնակից, Ադրբեջանի ներկայացուցիչ «Զերկալո» օրաթերթի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրգադիրովը: Նա չընդհատեց կամ չհակադարձեց հայ քաղաքագետին, բայց հասցրեց երկու անգամ թարս նայել նրան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031