Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյանի խայտառակվելը դաս կլինի՞ ԲՀԿ-ականներին

Մայիս 25,2012 18:13

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ կոալիցիա կազմելուց հրաժարված ԲՀԿ-ն երբեք չի հայտնվի ՕԵԿ-ի կարգավիճակում: ԲՀԿ-ականները հանուն պաշտոնի կամ իրենց բիզնեսի փրկության Գագիկ Ծառուկյանին չեն լքի:

«Գագիկ Ծառուկյանը շատ լավ պատկերացնում է , թե ովքեր են իր կուսակցության մեջ, ԲՀԿ-ում միայն քաղաքականության մեջ երևացող անձիք չեն, այլ կան նաև բիզնես կառույցներ տնօրինող մարդիկ, որոնք շատ լավ պատկերացնում են, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե ԲՀԿ-ն թևակոխի ծայրահեղ ընդդիմադիր դաշտ: Մենք դրա վառ օրինակը ունենք 2006 թվականի «Օրինաց երկրի» պահով, երբ Արթուր Բաղդասարյանը դուրս եկավ կոալիցիայից և հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, 10-12 ՕԵԿ-ական պատգամավորներ, որոնք նույնպես ներկայացնում էին ձեռներեց խավը, վայրկյանապես դուրս եկան: 21-ից 12-ը դուրս եկան ` ցույց տալով իրենց չհամաձայնությունը իրենց կուսակցության ղեկավարին: Այնպես որ Գագիկ Ծառուկյանը շատ լավ հասկանում է այս ամեն ինչը, և ինձ թվում է , որ ինքը ունի այսպես ասած կոնկրետ ծրագիր ու կոնկրետ հովանավորյալներ Հայաստանից դուրս, ովքեր հուսադրել են, որ քաղաքական ու տնտեսական հետապնդումներ տեղի չեն ունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ»:

Մեր զրուցակցի կարծիքով, կուսակցությունից կուսակցություն փախչելու ու ինքնավարկաբեկվելու ժամանակները արդեն անցել են: «Ժողովուրդը չի սիրում այնպիսի քաղաքական գործիչների, ովքեր կուսակցությունից կուսակցություն են վազում, որպեսզի պահպանեն իրենց մանդատը կամ ապահովագրված զգան: Վառ օրինակը Վիկտոր Դալլաքյանն է, որն ընդդիմությունից տեղափոխվեց ՀՀԿ ու ստացավ այն, ինչ պիտի ստանար, ժողովուրդը չընդունեց իրեն: Ես շատ ուրախ եմ, որ մեր ազգաբնակչությունը ոչ լիովին, սակայն բավական այն մակարդակին է հասել, որ իր ձայնով շատ ու շատ քաղաքական գործիչների ցույց է տալիս, որ նրանց վարքագիծը, պահվածքը, ելույթները ընդունելի չեն, և իրենց արարքների համար պատասխան են տալու»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031