Այսօր «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում կայացավ միջազգային ակադեմիական համաժողով, որ կազմակերպվել էր «Microsoft Armenia»–ի ու ՀՀ. կրթության և գիտության նախարարության կողմից:
«Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության նախագահ Գրիգոր Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համաժողովի հիմնական նպատակը բուհերի տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների ցուցադրումն է և դրանց լուծման համար «Microsoft»-ի կողմից առաջարկած տարբերակները տեսնելը:
«Ոչ մի աշխատանք առանց նոր տեխնոլոգիաների հնարավոր չէ արդյունավետ իրականացնել։ Այստեղ արդեն հարց է առաջանում, թե ամենատարբեր ոլորտներում ինչպե՞ս օգտագործել այդ տեխնոլոգիաները։ Օրինակ՝ մենք ունենք ՏՏ ակադեմիա ԵՊՃՀ քիմիական ֆակուլտետում, որտեղ «Մայքրոսոֆթի» գործիքներն օգտագործում են քիմիական հաշվարկներ կատարելու համար»,–ասում է Բարսեղյանը:
Համաժողովի հանդեպ հետաքրքրվածությունը, ըստ տնօրենի, մեծ է: Հրավիրվել են մոտ 50 համալսարաններ ու համարյա բոլորն էլ ներկա էին:
Aravot.am-ի այն հարցին, թե ինչ կտա այս համաժողովը, Բարսեղյանը նախևառաջ նշեց երկկողմանի կապի ստեղծումը:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում online կապ էր հաստատվել «Microsoft» ընկերության միջազգային կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ջիմ Պտազինսկիի հետ:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ