Ազգային նոր պահպանողական շարժումը մեծ ոգեորությամբ ողջունում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ քաղաքական վերնախավի կայացրած որոշումը Կոալիցիոն կառավարությունից դուրս գալու վերաբերյալ: Այս որոշումը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու որ ԲՀԿ կարգախոսը կուսակցության ղեկավարության համար սոսկ կարգոխոս չէ այլ` գործելաոճ: Այս որոշումը բարոյական առումով ճիշտ էր և քաղաքական առումով արդարացված: ՀՀ իրական ընտրողների հիսուն տոկոսից ավելիի քվեն վաստակած կուսակցությունը պետք է և պարտավոր է ստանձնել ինքնուրույն քաղաքական կուրս և կրել պատասխանատվություն իրեն վստահած հարյուր հազարավոր քաղաքացիների առջև:
Միաժամանակ շնորհավորում ենք ԲՀԿ-ին Խորհրդարանական ընտրություններում տարած իրական հաղթանակի համար և մաղթում բեղմնավոր աշխատանք հանուն Հայաստանի Հանրապետության և Հայ ժողովրդի: Կարծում ենք, որ ԱԺ ընտրություններում տարած աներկբա հաղթանակը նոր հեռանկարներ կբացի ԲՀԿ համար և հնարավորության կտա նրան առաջիկա նախագահական ընտրություններում ներկայանալ սեփական թեկնածուով:
ԱՆՊՇ նախագահ Էդգար Հելհելյան