Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կյանքում հնչեց Վերջին զանգը. (Ֆոտոշարք)

Մայիս 25,2012 17:50

Նոր կյանքում արդեն 50-րդ անգամ հնչեցին ավարտական զանգերը:

Հուզված էին բոլորը: Մեկ արտահայտությամբ այսպես կարելի է նկարագրել Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դահլիճում տիրող մթնոլորտը: Հուզված էին թե’ ուսուցիչները, եւ թե’ աշակերտները:

Շրջանավարտները մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել այս օրվան. նրբորեն ընտրել բանաստեղծությունները, հայկական եւ արտասահմանյան հիթերը ձեւափոխել, նախապես ձայնագրվել էին ստուդիայում, որպեսզի այս օրն իսկական տոն պարգեւեն հանդիսատեսին: Եվ դա նրանց հաջողվեց: Դրա վառ ապացույցն էին ուսուցիչների թաց աչքերը, հուզված սրտերն ու հիասմունքի խոսքերը:

Դահլիճը լցված էր ալ-կարմիր սրտերով, ծաղիկներով, ջերմությամբ եւ սիրով: 51 աշակերտ հրաժեշտ տվեց դպրոցին` մտնելով նոր կյանք: Նրանք բոլորն էլ հրաժեշտի իրենց խոսքերն ասացին, որոշները` արցունքախառն աչքերով, որոշները` կիսատ` մի  կերպ զսպելով իրենց հուզմունքը:

Ավարտական ցերեկույթին ներկա էին Արարատի մարզի Նոր կյանք գյուղի գյուղապետ Մայիս Աբրահամյանը, դպրոցի տնօրեն Գայանե Աշոտյանը, ուսուցիչներ, ծնողներ:

 

 

Sunset 11` mynews.am

 

 

 

 

 

Ուրբաթ, May 25, 2012 –

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031