Ազգային ժողովի ընտրությունները Հարավային Կովկասում Եվրոպական միության նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի համար ակնհայտ դրական առաջընթաց էին Հայաստանում, որովհետեւ ըստ նրա, անցյալում շատ ավելի բարդ ընտրություններ են տեղի ունեցել:
«Հույս ունեմ, որ դա կլինի այն խորհրդարանը, որտեղ իսկապես Հայաստանի ապագան է քննարկվում ու տարբեր ձայներ ներկայացված կլինեն: Կուզենայի տեսնել Հայաստանի կարեւոր քայլը՝ ժողովրդավարության ամրապնդումը»,- Aravot.am-ին ասաց պարոն Սեմնեբին:
Նա Հայաստանում է «Կովկաս 2011» միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ