Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Սանասարյան. «Կայուն զարգացման» հայեցակարգը սիոնիստական գաղափարախոսություն է

Մայիս 25,2012 17:28

Ռիո դե Ժանեյրոյում ընդունված «Կայուն զարգացման» հայեցակարգը, որին միացել է նաեւ Հայաստանը, կործանարար է մեր երկրի եւ բոլոր պետությունների համար, այն սիոնիստների «ձեռքի գործն է»: Այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց «կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա ներկայացմամբ` «Այս ծրագրի գլխավոր եւ հիմնական նպատակն է աշխարհում ստեղծել սիոնիստական միակենտրոն կառավարում` մի կենտրոնից ամբողջ աշխարհը կառավարել: Ինչ վատ հետեւանքներ կունենա. եթե դու քո կյանքը, քո ապագան տվել ես մի կենտրոնի, իսկ այդ կենտրոնը…Աստվածաշնչում գրվել է, որ բոլոր մարդիկ շատ ցածր են անասուններից, իսկ աշխարհը պատկանում է հրեաներին»:

Պարոն Սանասարյանի խոսքերով` «Կայուն զարգացում» հայեցակարգը ոչնչացնում է պետության դերը եւ պետական կառավարման համակարգը տանում է ապակենտրոնացման. «եւ դա բոլոր ոլորտներում` կրթություն, առողջապահություն, բնապահպանություն: Տանում է պետության սահմանները վերացվելուն եւ մարդկության համար մեկ սահմանադրություն եւ մեկ օրենք ունենալուն: Հայեցակարգով առաջարկվող գաղափարներն ու դրանք իրականացնող մեխանիզմները հակասում են իրար: Սա ընդամենը սիոնիստական գաղափարախոսության տարածում է»:

Ըստ Հակոբ Սանասարյանի, հայեցակարգի ծրագրերն իրականացնող դրամաշնորհային կազմակերպությունները ֆինանսավորվում են Համաշխարհային բանկից եւ սիոնիստական մյուս կառույցներից: «Եթե դուք կարդաք «Կայուն զարգացման» հաշվետվությունները, կտեսնեք, որ Հայաստանի հանրապետության օրենսդրությունը համահունչ է դարձել հայեցակարգին»,-ասաց «Կանաչների միության» նախագահը:

Այսօր պարոն Սանասարյանը նաեւ ներկայացրեց իր հեղինակած «Համակարգված դավադրություն» գիրքը, որտեղ մանրամասն եւ հստակ ներկայացված է, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում «Կայուն զարգացման» հայեցակարգն ու դրա բոլոր վտանգավոր դրույթները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031