Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհուրդը «անհանդուրժողներին» հիշեցնում է

Մայիս 25,2012 17:33

Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և անհատների ու խմբերի նկատմամբ հնչած անհանդուրժողական արտահայտությունները կապված նրանց  սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ, Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը ցանկանում է հիշեցնել Եվրոպայի Խորհրդի Գլխավոր Քարտուղարի 2012թ. մայիսի 15-ին արված հայտարարությունը, որում նշվում է.

«ԼԳԲՏ անձինք դեռևս ենթարկվում են անհանդուրժողական վերաբերմունքի և սոցիալական պատնեշների  Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մեծ մասում, եթե ոչ բոլոր երկրներում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռները վեր են հանում գեյ փրայդ շքերթների նկատմամբ կիրառվող չարդարացված արգելքներ և վարչական խոչընդոտներ: Դրանք արտացոլում են սոցիալական իրավունքների, ինչպես օրինակ աշխատանքային իրավունքի իրացման հետ կապված խտրականության խնդիրներ: ՄԻԵԴ-ի կողմից քննման ենթակա մի շարք գործեր առնչվում են «միասեռականության քարոզի» հետ կապված մեղադրանքների և կարող են հանգեցնել խոսքի ազատության խախտումների: Նման օրենսդրության ընդունումը հաճախ սկսվել է տեղական կամ մարզային մակարդակներում, սակայն վերջին ամիսներին որոշ երկրներում արձագանք է գտել նաև համազգային մակարդակում:

Մարդու իրավունքների հանձնակատարի 2011թ. սեպտեմբերի զեկույցը` ԵԽ անդամ 47 երկրներումսեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված խտրականության վերաբերյալ, վեր է հանում մի շարք լրացուցիչ խնդիրներ, ինչպես օրինակ կրթության և առողջապահության ոլորտների ծառայություններից օգտվելը, գենդերային ճանաչումը, ինչպես նաև ընտանեկան կյանքի ճանաչումը: Այն մատնանշում է նաև քաղաքական գործիչների թույլ տված հոմոֆոբիկ հայտարարությունները:

Բազմաթիվ անդամ երկրներ վերջին տարիներին կարևոր առաջադիմական քայլեր են ձեռնարկել ԼԳԲՏ անձանց օրենքի առջև հավասարությունն ապահովելու ուղղությամբ, օրինակ ապօրինի որակելով սեռական կողմնորոշման հիման վրա խտրականությունը և ընդունելով նույնասեռական քաղաքացիական միությունները: Եվրոպական մակարդակում մենք նշանակալի առաջընթաց ենք արել` երկու տարի առաջ ընդունելով տվյալ հարցի վերաբերյալ Նախարարների Կոմիտեի հանձնարարականը, ինչպես նաև այս մարտին կազմակերպելով կոնֆերանս Միացյալ Թագավորության նախագահության շրջանակներում:

Եվրոպայի Խորհրդում մենք արձագանքում ենք մեր կառույցների, ինչպես նաև Քարտուղարության շրջանակներում ստեղծված ԼԳԲՏ բաժնի միջոցով: ԵԽ-ն ներկայումս աշխատում է վեց երկրների հետ` Ալբանիա, Մոնտենեգրո, Իտալիա, Սերբիա, Լատվիա և Լեհաստան, այս հարցի վերաբերյալ ծրագրերի ստեղծման շուրջ, և ես քաջալերում եմ այլ երկրների ևս միանալ այս նախաձեռնությանը:

Նախ և առաջ, ազգային իշխանությունները պատասխանատվություն են կրում ապահովելու իրենց երկրների կողմից միջազգային պարտավորությունների կատարումը, այդ թվում արձագանքելով տեղական և մարզային մակարդակներում արվող բացասական քայլերին: Քաղաքական ղեկավարները ևս պատասխանատվություն են կրում անմիջապես և խստորեն արձագանքելու ընդդեմ անհանդուրժողականության և հոմոֆոբիայի ցանկացած դրսևորման, հատկապես երբ դրանք թույլ են տրված այլ  քաղաքական գործիչների կողմից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031