Մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում հրավիրված ֆուտբոլիստների վիճակը՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանեց. «Հրավիրված է 20 ֆուտբոլիստ: Մեկը կա, որի խաղը կասկածի տակ է` Վարազդատ Հարոյանը: Նա ոտքի ցավ ունի: Բժիշկներն այսօր կհետազոտեն եւ դրանից հետո պարզ կդառնա` նա կխաղա՞, թե՞ոչ: Բոլորը, ում ցանկանում էի տեսնել այս հավաքում, իմ տրամադրության տակ, այստեղ են, բացի Արազ Օզբիլիսից, որն ինչպես գիտեք, վիրահատվել է, եւ Էդգար Մանուչարյանից: Նա էլ մոտ օրերս կվիրահատվի, հավանաբար, Մյունխենում: Կա նաեւ Նորայր Մամեդովի խնդիրը, բայց դրա մասին շատ է խոսվել: Նա մեր հավաքականի թեկնածուների ցուցակում է: Ինչ վերաբերում է մյուսներին, վնասվածքներ ունեցողներ չկան, բոլորն էլ ֆիզիկապես լավ վիճակում են: Բայց կխաղա նա, ում ֆունկցիոնալ պատրաստվածությունն ավելի լավ կլինի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ