Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ դիտորդները ներկայացրել են կոշտ զեկույց

Մայիս 25,2012 16:44

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի այսօր Տիրանայում կայացած նիստում քննարկվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը:

Քննարկմանը մեր երկրից մասնակցել է միայն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որն «Առավոտի» հարցին, թե քննարկման ընթացքում ի՞նչ գնահատականներ հնչեցին՝ պատասխանեց. «Ընդհանուր առմամբ բանավոր գնահատականները եւ գրավոր տեքստը իրար չեն համապատասխանում: Գրավոր տեքստը շատ ավելի կոշտ է, բանավոր գնահատականները՝ անհամեմատ ավելի բարձր. Հայաստանում ժողովրդավարության կտրուկ աճի մասին էին խոսում բանավոր: Խոսում էին, թե ինչպիսի իրավիճակ էր տեղամասերում, ինչպիսի քաղաքական պայքար կար, ինչպես էին արձագանքում զանգվածային լրատվամիջոցները: Բայց գրավոր տեքստը, ես կարծում եմ՝ լուրջ քննադատության տեղ ունի:

Ես ներկայացրեցի իմ դիտողությունները գրավոր տեքստի հետ կապված: Սակայն ինչպես ԵԽԽՎ-ում ընդունված է՝ հարցը նախ քննարկվում է բյուրոյում եւ, որպես կանոն, ներկայացված զեկույցը ոչ թե հաստատվում է, դառնում է բանաձեւ, այլ ուղղակի լսվում եւ հաստատվում է, որ լսեցին այդ զեկույցը:

Ցավոք սրտի, կային նաեւ մի շարք գործընթացային խախտումներ. դիտորդական առաքելության անդամները այդ զեկույցը չէին ստացել եւ փաստորեն զեկույցը պատրաստել է միմիայն պատվիրակության ղեկավարը: Ճիշտ է, այսօր այդ զեկույցն արդեն ուղարկվել է պատվիրակության անդամներին, բայց կարծես թե ամեն ինչ շուռ տված է՝ հերթականության տեսանկյունից: Սկզբից պետք է դիտորդական առաքելություն իրականացրած հանձնաժողովի անդամները քննարկեին եւ ներկայացնեին իրենց առաջարկությունը, որից հետո միայն այդ զեկույցը հրապարակվեր:

Այնուամենայնիվ՝ ծանոթ ոճ է. ԵԽԽՎ-ն, ինչպես արդեն բազմիցս նշել ենք, քանի գնում՝ հայտնվում է սուր ճգնաժամի մեջ եւ հետզհետե վերածվում է արժեքների կազմակերպությունից զուտ շահերի կազմակերպության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031