Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են նշում Վերջին զանգը տարբեր երկրներում

Մայիս 25,2012 17:21

Ամերիկայի  Միացյալ Նահանգներում վերջին զանգի արարողությունը  շատ լուրջ բնույթ է կրում: Պատանի տղաները պարտադիր վարձակալում են նոր ու թանկարժեք կոստյումներ եւ Լիմուզինններ, իսկ աղջիկները հագնում են միմիայն երեկոյան զգեստներ: Տոնակատարությանը խստիվ արգելվում է ալկոհոլային ցանկացած խմիչք:

Չինաստանում ամեն ինչ այլ է: Վերջին զանգի տոնակատարություններից հետո չինացիները ստիպված են լինում երկար ժամանակ մաքրել իրենց քաղաքները, քանի  որ այնտեղ ընդունված է վերջին զանգի օրը պատուհանից դուրս նետել ցակացած բան, ինչը կհիշեցնի դպրոցը`տետրեր, գրքեր եւ այլն:

Շվեդիայում տոնակատարությունը սկսվում է առավոտից: Շրջանավարտները նախաճաշելիս պարտադիր խմում են շամպայն եւ համտեսնում ելակ: Կրում են սպիտակ գլխարկներ, որոնց վրա իրենց մտերիմները ցանկության դեպքում ստորագրում են: Դպրոցից դուրս գալուց հետո գլխակները բոլորով միասին նետում են օդ:

Վերջին զանգի արարողությունը իսկական տոն է Նորվեգիայում: Շրջանավարտները հագնում են իրենց կողմից պատրաստած ծիծաղելի ու հետաքրքիր զգեստներ: Մայիսի մեկի գիշերը նրանք թողնում են ինչ-որ գրություն միմյանց հագուստների վրա եւ պայմանավորվում նույն գիշերը հավաքվել որեւէ վայրում նշելու օրվա առիթը: Նրանք պարտավորվում են իրենց հետ բերել հիմնականում ալկոհոլային խմիչքներ, որոնք հենց իրենք են պատրաստել: Եվ որ ամենահետաքրքիրն է`  նորվեգացի շրջանավարտների համար տոնը ձգվում է մինչեւ 17 օր:

Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերջին զանգը լինում է նոյեմբեր ամսին: Այնտեղ ընդունված է ներկա լինել արարողությանը բոլոր բարեկամներով ու կրել հիմնականում էթնիկ հագուստներ:

Անդրանիկ Ջալալյան

Հ.Գ.Վերջում` սրտանց ուզում ենք շնորհավորել բոլոր շրջանավարտների տոնը եւ հայտարարել մրզույթ` կապված օրվա հետ:

Գրիր նյութ «Դպրոցական օրագիր» վերնագրով եւ ստացիր նվեր` քո իսկ ցանկացած ներկայացման երկու տոմս: Ունես ընդամենը մեկ շաբաթ` մինչեւ  մայիսի 31-ը ներառյալ, պատրաստիր եւ ուղարկիր [email protected] հասցեին քո հեղինակած նյութը,  հաջորդ օրվանից   այն կտեսնես մեզ մոտ եւ ընդամենը մեկ շաբաթում կդառնաս մեր հայտարարած մրցույթի հաղթողը: Հաղթելու համար էլ անհրաժեշտ է գրավող տեքստ. շատ դիտված ստեղծագործության հեղինակն էլ կարժանանա «Առավոտ երիտասարդականի» պատրաստած նվերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031