Հունաստանի եւ Ղազախստանի հետ ընկերական հանդիպումներից առաջ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ երկու խաղերում ինքը հաշվի վրա չի կենտրոնանալու, թեեւ հաղթանակներն, իհարկե, ցանկալի են: «Մենք փորձարկելու ենք նոր սխեմա եւ դա է լինելու մեր հիմնական աշխատանքը: Եթե առաջ խաղում էինք երկու հենակետայինով, հիմա պետք է փորձենք հանդես գալ մեկով», – ասաց գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ