Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը գործարար չէ, գործարար են նրա կինն ու որդին

Մայիս 25,2012 15:13

Մեր երկրի օրենքով պետական բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվում է գործարարությամբ զբաղվել: Սակայն,  ինչպես ասում են՝օրենքները  ստեղծվում են, որպեսզի շրջանցվեն: Հայաստանի «ամենաերկարակյաց մարզպետ» Արմեն Ղուլարյանի որդին՝ Նարեկը, բաժնետեր է Իջեւանում  ավտոգազալցավորման ճնշիչ  կայաններ աշխատեցնող  «Առամնա» եւ «Դանամա» ՍՊԸ-ներում:  Ի դեպ, «Առամնա» ՍՊԸ-ի ավտոգազալցավորման կայանը երկար ժամանակ  Իջեւանի տարածաշրջանում միակն էր, այդտեղ մշտապես մեքենաների հերթեր էին, կայանի տերերը  մեծ շահույթներ էին ստանում: Այդ կայանի պատին փակցված է  ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: Տավուշի մարզպետի կինը՝ Սիլվա Մկրտումյանը, Իջեւանի զորամասին հաց մատակարարող  «Քարավանատուն» ՍՊԸ-ի երկու փայատերերից մեկն  է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031