«Զերկալո» օրաթերթի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրգադիրովի համոզմամբ, քաղաքականության մեջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կիրառում է շախմատային տեխնոլոգիաները:
«Սերժ Սարգսյանին հաջողվեց Տեր- Պետրոսյանին ներքաշել մի իրավիճակի մեջ, որտեղ նա հայտնվեց ոչ իր տեղում, նրա ամեն մի քայլը ձախողեց: Տեր -Պետրոսյանի գլխավոր հարվածը ընտրազանգվածը կորցնելն էր, որը պատրաստ էր դուրս գալ փողոց: Երբ քո ընտրազանգվածը հասկանում է, որ դու պատրաստ ես համագործակցել այն ուժերի հետ, որոնց մեղադրում էիր մարդկանց մահվան մեջ, դա դիտարկվում է դավաճանություն: Սրանից հետո 2-րդ անգամ էլեկտորատը այլեւս դուրս չի գա փողոց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Զերկալո» օրաթերթի քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրգադիրովը:
Գնահատելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակը՝ վերլուծաբանը նկատեց, որ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Նրա կարծիքով, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ ընդդիմություն, մեծ փողերը չեն կարող փրկել. «Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի նման քաղաքականություն ունեցող երկրներում հենց դառնում են ընդդիմություն, դառնում են իշխանությունների թշնամին, իսկ երբ դառնում են թշնամի՝ կամ հաղթում են, կամ նրանց ոչնչացնում են» : Պարոն Միրգադիրովը չբացառեց, որ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ԲՀԿ-ն որոշել է ընդդիմություն խաղալ՝ ընդդիմության էլեկտորատը հօգուտ իշխանության մեծացնելու նպատակով. «Ինչպես 2008-ին արեց Արթուր Բաղդասարյանը… կարծում եմ, հենց դրա համար Սերժ Սարգսյանը վարձահատույց եղավ, հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանը չէր կարող 5 տոկոս հավաքել: Բայց կարծում եմ՝ Ծառուկյանն այդ գործիչը չէ, ի տարբերություն Արթուր Բաղդասարյանի, Ծառուկյանի ախորժակն ավելի մեծ է: Իսկ եթե սա Ռոբերտ Քոչարյանի խաղն է, ապա Տեր -Պետրոսյանի համար դժվար օրեր կլինեն… գուցե ընտրություններում նա ստիպված կլինի սատարել Սերժ Սարգսյանին»: Վերլուծաբանի գնահատմամբ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որին մի շարք պատճառներով Ռուսաստանի վարչապետ Պուտինը մինչեւ վերջ չի վստահում, ապա Ռոբերտ Քոչարյանը Պուտինի ընկերն է:
Պարոն Միրգադիրովի խոսքերով, Սերժ Սարգսյանին Ռուսաստանում մինչեւ վերջ չեն վստահում՝ իր արեւմտամետ լինելու պատճառով: Ըստ վերլուծաբանի, ՀՀ նախագահը եղել ու մնում է արեւմտամետ. «Ստացվում է հետաքրքիր իրավիճակ, արեւմտամետները շանսեր չունեն: Տեր -Պետրոսյանը լուրջ դեմք է, բայց այլեւս որոշիչ դերակատար չէ նախագահական ընտրություններում: Իսկ Ռոբերտ Քոչարյանը Պուտինի ընկերն է, իսկ սա մի տեսակ պիտակի նման մի բան է»:VOICE195
Կարդացեք նաև
Ադրբեջանցի վերլուծաբանը Հայաստանում է «Կովկաս 2011» միջազգային գիտաժողովի շրջանակներում, որը մեկնարկել է այսօր:
Գիտաժողովին ներկա էր նաեւ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը, որը առանձնազրույց ունեցավ նրա հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ