Լրահոս
Օրվա լրահոսը

6 ամիս անց ԲՀԿ-ն վերադառնալո°ւ է կոալիցիա և պաշտպանելու գործող նախագահի թեկնածությո՞ւնը

Մայիս 25,2012 13:59

«6 ամիս անց ԲՀԿ-ն կվերադառնա կոալիցիա և կպաշտպանի գործող նախագահին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց  ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա, մեկնաբանելով ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունները ընտրությունների ընթացքում, նկատեց. «Ընտրությունները ցույց տվեցին, որ կոալիցիոն գործընկերներն այնքան էլ վստահելի չեն, և եթե այդքան էլ վստահելի չեն, գուցե ավելի լավ է, որ կոալիցիա չկազմեն»: Դառնալով այն հարցին՝ արդյոք ԲՀԿ-ն իրական ընդդիմություն է, պարոն Բաբուխանյանը նշեց. «Հայաստանյան քաղաքական դաշտում ես լուրջ ընդդիմադիր ուժ  այդպես էլ չեմ տեսնում: ՀՀՇ-ի գործունեությունը բոլորին է հայտնի, իսկ ԲՀԿ-ն՝ որպես ընդդիմադիր կուսակցություն դեռ պիտի իրեն ցույց տա, քանի որ ընդդիմադիր կուսակցությունը միայն այն չէ, որ ամեն ինչին դեմ խոսի»: Հարցին՝ ի°նչն է հիմք տվել մտածել, որ ԲՀԿ-ն ,միևնույն է, վերադառնալու է, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. «Ուսումնասիրելով ԲՀԿ-ի կուսակցական դիրքորոշումները, գաղափարական դրսևորումները՝ գալիս եմ այն եզրակացության, որ այդ կուսակցությունը դժվար երկար ժամանակ կարողանա մնալ ընդդիմադիր դաշտում: Ուստի, իմ կարծիքով, ԲՀԿ-ի համար լավագույն ելքը կլինի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Դառնալով «Ժառանգությանը»՝ Հ. Բաբուխանյանը նշեց. «Ժառանգության կշիռն այնքան չէ, որ կարողանա կոալիցիայում աշխատանք  կատարել: Այդ կուսակցությունը՝ որպես նարնջագույն իդեալներով ապրող կուսակցություն շարունակում է  իր գործունեությունը ԱԺ-ում: Իսկ այն նարնջագույն գործընթացները,  որ տեղի են ունենում մեր երկրում, վտանգավոր են»: Հ. Բաբուխանյանը նաև քննադատեց ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը:

Իսկ որպես պատգամավոր՝ պարոն Բաբուխանյանը մի շարք օրենսդրական փոփոխություններ է առաջարկելու, այդ թվում՝ նաև Կրթության մասին օրենքում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031