Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Բերբերյան. «Գենետիկորեն փոփոխված սերմերի մասին լուրեր տարածողները թուրքեր են» (Տեսանյութ)

Մայիս 25,2012 13:45

Գենետիկորեն փոփոխված սերմեր մեր հանրապետությունում չկան: Այսօր «Հենարան» ակումբում հայտարարեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը` հակադարձելով բնապահպանների այն մտահոգությանը, թե արտերկրից Հայաստան են ներկրվում գենետիկորեն ձեւափոխված սերմեր, որոնք մարդու առողջության եւ բնության համար խիստ վտանգավոր են: Ըստ պարոն Բերբերյանի, նման լուրեր տրածողները  «թուրքեր են»:

Պարոն Բերբերյանի խոսքերով. «Մի քանի տարի առաջ երկու-երեք կին սումկաները թեւի տակ վազվզում էին եւ հստակ գիտեինք, որ ֆինանսավորվում են մի միջազգային կազմակերպությունից, համենայնդեպս՝ նրանք Հայաստանի շահերը չէին ներկայացնում, եւ եթե արմատները նայես, սա խփում է մեր տնտեսությանը եւ նույնիսկ ազգային անվտանգության հարց է: Սերմից գալիս – հասնում ենք արտահանման ծրագրի ձախողմանը, որովհետեւ, եթե սերմը գենետիկ է, բնականաբար նրա արտադրանքն էլ է գենետիկ, նրա վերամշակած տեսակն էլ է  գենետիկ»:
Շուկաներում վաճառվող տեխնիկական լոլիկը, որն, ի տարբերություն սովորական լոլիկի, ավելի չորային է, նույնպես վտանգավոր չէ առողջության համար: Այն նախատեսված է տոմատի արտադրության համար, քանի որ տեխնիկական լոլիկներից 2 անգամ ավելի շատ տոմատ է ստացվում, քան`սովորական լոլիկից: Ըստ նրա. «Եթե տեխնիկական լոլիկը խփում ես պատին՝ չի կոտրվում»:

Պարոն Բերբերյանի հավաստմամբ` աշխարհում գոյություն չունեն գենետիկորեն փոփոխված բանջարեղեն կամ մրգեր: Մասնագետի խոսքերով` գենետիկորեն ձեւափոխված են միայն եգիպտացորենը, սոյան ու ցորենը:
Ինչ վերաբերում է գյուղացուն, էլիտարի անվան տակ հատկացված անորակ ցորենին, ինչի արդյունքում ցորենի բերքը  գաճաճ է ստացվել եւ կոմբայնը չի կարողանում այն հնձել, ապա Հրաչ Բերբերյանն ասաց, որ ցորենի սերմնաբուծության զարգացման ծրագիրը հանրապետությունում ձախողվել է. « Ռուսաստանից ներկրած սերմերը բարձր որակի են ու բարձր բերքատվություն ունեն, բայց գյուղնախարարությանը վերադարձվել է անորակ սերմացու եւ երկրոդ փուլում, երբ բախշվել է սերմացուն, այլ գյուղացիական տնտեսություններ տուժել են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031