Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մասնակցում ես ընտրություններին, բայց չես հայտնվում խորհրդարանում, պետք է սեփական խորհրդարանը ստեղծել»

Մայիս 25,2012 12:57

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը հասարակական խորհրդարան է ձեւավորելու եւ փորձելու է  դրա միջոցով տարբեր հարցեր բարձրացնել:

«ՉԻ»- Այ սա իսկապես փայլուն գաղափար է. եթե մասնակցում ես ընտրություններին, բայց չես հայտնվում խորհրդարանում, պետք է սեփական խորհրդարանը ստեղծել: Եվ ոչ միայն խորհրդարանը. կարելի է ստեղծել նաեւ հասարակական կառավարություն, դատարաններ եւ այլն: Ընդ որում՝ դա պիտի անեն բոլո՛ր կուսակցությունները:  Բա հո հինգ տարի պարապ չե՞ն  նստելու:

Ինչ վերաբերում է կոնկրետ Դեմկուսին,  ապա այստեղ մի վտանգ կա. Արամ Գասպարիչը կարող է հասարակական խորհրդարանի ընտրություններում նույնպես 5 տոկոսանոց շեմը չհաղթահարել: Դրա համար էլ խորհուրդ կտայինք, որ այդ խորհրդարանը ոչ թե ընտրովի լինի, այլ նշանակովի, նշանակողն էլ լինի անձամբ Արամ Գասպարիչը: Այդ դեպքում «եսը կդառնա մենք»: Ափսոս՝ մեծ է հավանականությունը, որ հասարակական խորհրդարանն առաջին իսկ նիստում կպահանջի Գասպարիչի հրաժարականը:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031