Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այն անհանդուրժողականությունը, որ ՀԱԿ-ի ներսում կա տարակարծության հանդեպ, ոչնչով չի տարբերվում այն անհանդուրժողականությունից, որ դրսեւորում է իշխանությունը տարակարծության նկատմամբ»

Մայիս 25,2012 12:53

Հատվածներ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հարցազրույցից:

– Ինչո՞ւ են ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանրահավաքային հարթակից հաղթանակ-հաղթանակ վանկարկում։

– Չգիտեմ։ Երբ ես «Հանրապետության» ակտիվ անդամ էի եւ ՀԱԿ-ում ներկայացնում էի մեր կուսակցությունը, քաղաքապետական ընտրություններից հետո հասկացա, որ մարդիկ հետեւություններ չեն անում։ Ավագանու ընտրությունները ՀԱԿ-ի համար առաջին ահազանգն էին, որ կորցնում է քաղաքական դաշտում կարեւոր դերակատարությունը։ Բայց նրանք հաղթանակ էին վանկարկում, երբ ակնհայտ սակավամարդ էին դառնում հանրահավաքները՝ բոլորը բոլորին դեմքով կամ անունով ճանաչում էին։ ՀԱԿ-ի ղեկավարությունն այսօր կորցրել է իրականության զգացողությունը եւ մնացել է նոստալգիկ հիշողությունների պատանդ։ Իրենց քիչ քվեների համար մեղադրանքի թիրախ է ընտրվել հասարակությունը, որն իրենցից պրագմատիկ ընտրություն է կատարել։ Երբ հասարակությունը կարգախոսների ու վարքագծի միջեւ տարբերություն է տեսնում, իրավունք ունի այդպես վարվելու։ Եթե իրավիճակից հետեւություններ չարվեն, ՀԱԿ-ը կդառնա լուսանցքային քաղաքական ուժ եւ մի քանի տարի հետո նրա գոյության մասին շատերը կմոռանան:

– Եթե մեկի դեմ պայքարում ես, հաջողության համար ինքդ պիտի նրանից տարբերվե՞ս։

– Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի ամենամեծ դժբախտությունը դա էր. հասարակությունը կհավատա ազատության, ժողովրդավարության գաղափարներին, եթե օրինակ տաս։ Այն անհանդուրժողականությունը, որ ՀԱԿ-ի ներսում կա տարակարծության հանդեպ, ոչնչով չի տարբերվում այն անհանդուրժողականությունից, որ դրսեւորում է իշխանությունը տարակարծության նկատմամբ։ ՀԱԿ-ի ղեկավարությունը ապարդյուն փորձում է տպավորություն ստեղծել, որ Արամ Սարգսյանն իրենց հետ տարաձայնություններ չի ունեցել։ Առնվազն 2009-ի վերջերից բազմաթիվ հարցերի շուրջ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ից տարբեր տեսակետներ է մամուլում հնչեցրել։ Ամեն անգամ ՀԱԿ-ում ասվել է, որ հարգում են տարակարծությունը, բայց ինտրիգներով փորձել են անհարմար վիճակ ստեղծել տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց շուրջ։ Արամ Սարգսյանը դուռ չփակեց, նա հեռացավ մի քաղաքական թիմից, որտեղ որոշումներն այլեւս կոլեգիալ չեն կայացվում, որտեղ փոփոխության ռեսուրս այլեւս գոյություն չունի։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031