Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուրզա տեսակի օձի կծածից հետո կրկին որոշել է բոխի հավաքելու գնալ

Մայիս 25,2012 12:46

Երեկ Սիսիանի Դաստակերտ գյուղում բոխի հավաքելու գնացած 53-ամյա Վրեժ Գալստյանը՝ մեկ ու կես մետր չափերի հասնող գյուրզա տեսակի օձից դաստակին խայթոց ստանալուց եւ հազիվ կենդանի մնալուց հետո, դեռ մտադիր է հիվանդանոցիցի դուրս գրվելուց հետո բոխի հավաքելու գնալ:

53-ամյա Վրեժն ասում է, որ դրանով է իր ընտանիքը պահում եւ վերջնական բուժում ստանալուց հետո կրկին կանցնի իր գործին: Տուժածը խոստովանում է, որ նույնիսկ այդ փորձության միջով անցնելուց հետո չի վախենում օձերից:

Հիշեցնենք, որ մայիս 24-ին ժամը 11-ի սահմաններում դաստակից օձի խայթոցով Սիսանի բժշկական կենտրոն տեղափոխված Վրեժը խիստ ծանր ու արյունաքամ վիճակում էր հայտնվել ինքնաբուժման փորձ անելուց հետո: «Հիվանդը թույնի տարածումը կանխելու նպատակով դանակով կտրտել էր իր հյուսվածքները, ինչի արդյունքում վնասել էր արյունատար անոթները եւ սկսել էր արնաքամ լինել: Նա հիվանդանոց է տեղափոխվել արդեն իսկ շոկային վիճակում: Բարեբախտաբար ժամանակին հասցվել է հիվանդանոց, որտեղ ձեռնարկվել են անհրաժեշտ բժշկական միջոցառումներ: Նրա վիճակն այժմ լավ է եւ 2-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից», – տեղեկացնում է Սիսիանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արտյոմ Թադեւոսյանը:

Այս տարի Սիսիանի Ույծ գյուղում էլ կարիճի խայթոցի մեկ դեպք է եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031