Մայիսի 24-ին Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.30-ի սահմաններում Զանգակատուն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի անհայտ պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մարզի Ելփին գյուղի բնակիչ` 1990 թ. ծնված Տիգրան Առաքելյանին և Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ` 1977 թ. ծնված Տիգրան Իվանյանին: Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` Տ.Առաքելյանի վիճակը ծանր է, իսկ Տ. Իվանյանինը՝ բավարար:
ԱԻՆ