Այսօր ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝ ադրբեջանցիների կողմից խախտվող զինադադարի ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների գնահատականի մասին տրված հարցին պատասխանելով՝ հայտարարեց. «Ինչպես բազմիցս նշվել է՝ միջազգային կառույցները պետք է անդրադառնան այն խնդիրներին, որ ադրբեջանցիները խախտում են զինադադարի պայմանագիրը ոչ միայն կրակոցներով, այլեւ փորձելով դիվերսիոն գործողություններ իրականացնել»:
Նախարար Օհանյանը հավաստիացրեց, որ այդ ամենն անպատասխան չի մնում, բացի այդ, ըստ նրա՝ «Այսօր մենք այնպիսի կառույց ենք, որ շատ-շատ խնդիրները պարզապես գաղտնի ենք պահում»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ