Լրահոս
Օրվա լրահոսը

Արտո Թունջբոյաջյան. «Սերժ Թանկյանը Հայաստանում մի դոլարի հնարավորություն ստեղծե՞լ է գյուղացու համար»

Մայիս 25,2012 11:30

Թուրքիայում ծնված, ԱՄՆ-ում բնակվող երաժիշտ, «Armenian Navy Band» հռչակավոր խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը, որին ի դեպ, իր ստեղծած երաժշտական ոճի անունով ընկերները «Պարոն ավանգարդ-ֆոլկ» են կոչել, այս օրերին Հայաստանում է։

ՀՀում ընտրություններ եկան ու անցան։ Ըստ ձեզ, դրանից հետո ի՞նչ կփոխվի ժողովողի կյանքում։ Կամ՝ կփոխվի՞, թե՞ ոչ:

 

– Հեչ մի բան չի փոխվի։ Հեչ մի բան էլ չպիտի փոխվի։ Փոփոխությունը, գիտե՞ս, ինչ է ինձ համար՝ իմ չտեսած բանը։ Գերմանիայում տեսել եմ այս բաժակը, Հայաստան եկել եմ, այդ բաժակը կա, ինչ փոփոխություն է ինձ համար։ Էս աշխարհում, որպեսզի փոփոխություն լինի, 4 հատ բան պիտի լինի՝ կառավարողները մաքուր պիտի լինեն, պիտի հասկանան՝ ինչ է իրենց գործը, կրթության ոլորտը մաս-մաքուր պիտի լինի, արվեստագետների մտքերը մաս-մաքուր պիտի լինեն, ամենեն կարեւորներից մեկը՝ մամուլը, մաս-մաքուր պիտի լինի։ Ինձ համար մամուլը զրո է, մյուսներն էլ նույնն են։ Սրանցից մի հատը լավ չլինի, հանգիստ չի լինի մարդու կյանքը։ Այսօր մարդկությունն անհանգիստ է, որովհետեւ այս չորսից շատը մաքուր չի աշխատում։

Սերժ Թանկյանը, որի հետ դուք համագործակցել եք, մի առիթով ասել է, որ ՀՀում իշխանությունն ու բիզնեսը նստած են նույն աթոռին, ու որպեսզի երկիրը զարգանա, երկուսից մեկը պիտի իջնի այդ աթոռից։ Համամի՞տ եք։

– Ո՞ւր է Սերժ Թանկյանը։ Հայաստանում մի դոլարի հնարավորություն ստեղծե՞լ է գյուղացու համար։ Ես այստեղ գալիս եմ, գոնե մի  դոլարի, մի կտոր հացի, մի կտոր  կաթի, մի  կտոր  մածունի հնարավորություն ստեղծելու գյուղացու, ժողովրդի համար։

Այսինքն՝ եթե դա չի արել, դատողություններ անելու բարոյական իրավունք չունի՞։

– Ամեն  մարդ իրավունք  ունի ամեն ինչ ասելու, բայց դա չի նշանակում՝ ամեն մարդ հայասեր է։ Հեռվից խոսելը շատ լավ է։ Հեռվից դհոլի ձայնն էլ շատ լավ է, մոտենում ես, սկսում է խանգարել։ Այդքան շատ սիրում են այս երկիրը կամ ազգը, գան՝ գոնե մի դոլարի հնարավորություն ստեղծեն, մի հույս տան։ Ես 1 դոլարանոց նախագիծ ունեմ, աշխարհի 10 մլն հայից 2 մլն-ը մի դոլար տա, ամեն ամիս  մի գյուղում  2 գործարան կսարքենք։  Այդ գաղափարախոսությունը ունեմ, գյուղը ոնց պետք է մշակվի, ոնց արվեստ պետք է մտնի։ Հիմա այդտեղից եմ գալիս։ …Ես առաջին պրեզիդենտը լինեի,

աշխարհի հայերին նամակ կուղարկեի՝ Հայաստան հրավիրելու։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031